Shamshyan.com. Այսօր՝ մայիսի 22-ին, ժամը 14:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղով անցնող առվում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության թիվ 29 հատուկ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, որից հետո ժամանել են Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ջրից դուրս է բերվել 59-ամյա Միշա Մուրադյանի դին: Իսկ դեպքի վայր ժամանած ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի աշխատակիցները պարզել են, որ նշված ջրանցքում, որը կոչվում է Մարգարայի ջրանցք, դին հայտնվել է 2 կմ հեռավորությունից, քանի որ նշված հեռավորությունից է տղամարդը ընկել ջրանցքը: Փաստի առթիվ Արմավիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի