Այսօր՝ օգոստոսի 9-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցի Օդանավակայանի 50 հասցեում գտնվող այգեգործական տարածքով անցնող ջրանցքում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ Շենգավիթի ոստիկանապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Չարբախի բաժանմունքի աշխատակիցները՝ բաժանմունքի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Ոստիկանների կանչով ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 17-րդ ջոկատի փրկարարները՝ խմբի հրամանատարի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ, ջրանցքից դուրս են բերել Երևանի բնակիչ, 70-ամյա Կառլեն Ֆ.-ի դին:
Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Մանրամասները՝ այստեղ։