Հունվարի 20-ին' ժամը 16.31-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 36 շենքի մոտակա կիսակառույց շենքի նկուղային հարկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեը բռնկվել է Նալբանդյան փողոցի թիվ 13 կիսակառույց շենքի նկուղում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.52-ին, մարվել՝ 17.48-ին: Այրվել է աղբ (մոտ 60 քմ):
Հրշեջ-փրկարարները նկուղային հարկից դուրս են բերել ծխահարված 1954 թ. ծնված Զ. Գ.-ին: Վերջինս հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: