Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ մաս, որ Աշտարակ քաղաքի, Պռոշյան փողոցի՝ նախկին Աշտարակի շուկայի մոտ գտնվող ջրանցքում տղամարդու դի կա: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Արթուր Արիստակեսյանի գլխավորությամբ: Քիչ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Աշտարակի հրշեջ փրկարական ջոկատի փրկարարները, ճոպանների մջոցով, մեծ դժվարությամբ կարողացան ջրանցքից դուրս բերել դին, որը գտնվում էր գրեթե կիսաքայքայված վիճակում և տարածվում էր ծանր հոտ: Դեպքի վայրում աշխատում են նաև, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննչական խումբը՝ քննչականի պետ Մարատ Դուրյանի և ավագ քննիչ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: