Այսօր' մարտի 9-ին, ողբերգական ու դժբախտ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնից ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Կոտայքի գարեջրի գործարանի հարևանությամբ հոսող Գետիկ գետում 2 տարեկան երեխա է ընկել և նրան գտնելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 4 ժամից ավելի տևած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները գետից դուրս բերեցին երեխայի' 2-ամյա Շուշանիկ Քոչարյանի դին:

Որոնողական աշխատանքների առաջին իսկ պահից տեղում են եղել Աբովյանի շտապօգնության բրիգադը, ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը' Աբովյանի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Փարկարարների աշխատանքները տեղում ղեկավ արում է ՀՀ ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզի փրկարարական վարչության պետ Գեղամ Գրիգորյանը:

 

 

Ի դեպ Շ. Քոչարյանը երեկ դարձել էր 2 տարեկան: Իսկ երեխայի դին ընկնելու վայրից հայտնաբերվել է մոտ 200 մետր հեռավորության վրա:

Մանրամասները' այստեղ: