Այսօր' փետրվարի 7-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Թամանցիների փողոցում գտնվող ավտոպահեստամասերի շուկայի մոտ, ձորակում տեղադրված վառելիքի տակառի մեջ 2 քաղաքացի է ընկել, և նրանց դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ փրկարարների օգնությունը:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները մեծ դժվարությամբ նշված վայրից (հասցեն' Արնբերդի փողոցի թիվ 2) գործող «MN OIL» ՍՊԸ-ին պատկանող վառելիքի տակառից դուրս են բերել նշված ՍՊԸ-ի տնօրեն Իրանի քաղաքացի 35-ամյա Ռաֆիդատ Մաքսուդինի և Արմեն անունով մի տղայի դին, ում լրիվ տվյալները ոստիկանությունն այս պահին պարզում է: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, տեսնելով փրկարարների վտանգավոր աշխատանքը (մի քանի փրկարար այդ հոտից վատացան), իրար հարց էին տալիս' 40-50 հազար դրամ աշխատավարձի դիմաց տեսնես մեր կառավարության պաշտոնյաների զավակները կանեին այս վտանգավոր գործը, մինչդեռ սա 1-ին դեպքը չէ, որ փրկարարները վտանգում են իրենց կյանքը:

 

Մանրամասները' այստեղ: