Հունվարի 29-ին, ժամը 11.17-ին ահազանգ է ստացվել, որ «Հ-21» հանրապետական նշանակության ավտոճանապարհի Հնաբերդ-Գեղաձոր հատվածը ձնաբքի հետևանքով դարձել է անանցա-նելի, ինչից ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները ձնաբքից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: