Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են «Սադախլո» մաքսային անցակետի պետ Կախաբեր Մուսերիձեին, որը մեղադրվում է ծառայողական դիրքի չարաշահման համար։
Ինչպես հայտնում է newsgeorgia.ru կայքը, բացի պետից, քրեական պատասխանատվության է ենթարկվել նաև նույն մաքսային անցակետի հերթափոխի պետ Կախա Արչվաձեն։
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 21-ին Մուսերիձեի կարգադրությամբ Արչվաձեն առանց համապատասխան մաքսային ու անասնաբուժական փաստաթղթերի Վրաստանի տարածք է թողել մի գործարարի պատկանող մեքենան, որը բարձված է եղել տարբեր տեսակի դեկորատիվ թռչուններով։ Դրանց ընդհանուր արժեքը մոտ 6 հազար դոլար է։