Չորս տարի առաջ, Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի օրոք, մի հրամանագիր ստորագրվեց, որով ժամանակավորապես արգելվեց Հայասատանի տարածք թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող կենդանական ու բուսական հումքի և մթերքի ներկրումը:

 

Գերասիմ Ալավերդյանին փոխարինած հաջորդ գյուղնախարար Սերգո Կարապետյանն այս տարվա հունիսին այլ հրամանագիր է ստորագրում' թուրքական եւ ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստանի տարածք թույլատրվում է: Հրամանագրի մեջ որպես հիմնավորում նշված է' Հայաստանը և Թուրքիան անդամակցում են Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, որի անդամ պետությունն այլ պետության նկատմամբ որևէ առևտրային սահմանափակում չի կարող կիրառել:

 

Սննդի անվտանգության տեսչության աշխատակիցը ներկայացնում է նախարարի հրամանից հետո Թուրքիայից ներմուծված ապրանքատեսակների ցանկը' կիտրոն, մաստակ, պարենային եգիպտացորենի հատիկներ, խմորիչ, ժելե կոնֆետներ, կարմիր պղպեղի պահածո, մարգարին: Սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետը պնդում է' Հայաստան ներմուծված 8 ապրանքների մասով 5-ը սահմանային անցակետում անցել են լաբորատոր փորձաքննություն: Բուսասանիտարական հսկողության բեռները ունեցել են ուղեկցող փաստաթղթեր: 

 

 

Աղբյուրը` Armnewstv.am