Mail.ru -ի ծառայությունները հայաստանյան օգտատերերին կփոխանցվեն ոչ թե Մոսկվայից, այլ Աբովյանից:
Odnoklassniki.ru-ն Հայաստանում յոթ անգամ ավելի արագ կաշխատի
Mail.ru Group-ի կայքերը Հայաստանում կաշխատեն 7 անգամ ավելի արագ: Mail.ru -ի ծառայությունները հայաստանյան օգտատերերին կփոխանցվեն ոչ թե Մոսկվայից, այլ Աբովյանից' այս սերվերներից: «Ռոստելեկոմ»-ը ներդրել է Content delivery network համակարգը, որը բովանդակության փոխանցման ցանց է ռուսական ընկերության ռեսուրսների համար:
Mail.Ru Group-ի ռեսուրսներ' փոստը, խաղերը, Odnoklassniki.ru-ն և այլ ծառայություններ ամեն օր Հայաստանից միջին հաշվով այցելում է 865 000 մարդ: Ինտերնետ օգտատերերն ավելի ու ավելի են օգտագորում ծանր մուլտիմեդիա բովանդակությունը' ֆոտոներ, վիդեոներ, խաղեր:
Mail.Ru Group ռուսախոս սեգմենտի առաջատար խաղացողներից Է: Ռուսաստանյան ինտերնետ օգտագործողների 86 տոկոսը Mail.Ru Group-ի այցելուներն են: Բացի դրանից, ընկերությունը այցելությունների ցուցանիշով համաշխարհային 5 խոշորագույն ինտերնետ ընկերություններից է:
«Ռոստելեկոմ»-ի ենթակառուցվածքում արդեն գործում են բովանդակության արագ փոխանցման համակարգեր Google-ի ռեուրսների և Rutube.ru-ի համար: