«Այսօր առավոտյան եմ խոսել ղեկավարության հետ, ասել են, որ ավտոմեքենաների ապակիների մգեցվածության թույլատրելի աստիճանը չափելու համար նախատեսված սարքերը դեռ չունեն, որ սկսեն ստուգումներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացնում է panorama.am-ը:
Նա ասել է, որ երեկ 7-8 զանգ են ստացել, վարորդները փորձել են պարզել՝ արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, թե ճանապարհային ոստիկանությունը մոտակա օրերին «ռեյդ» է սկսելու բոլոր այն տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ, որոնց ավտոմեքենաների ապակիների մգեցվածությունը կլինի սահմանված չափից բարձր: Է. Հովհաննիսյանն ասել է, որ առանց այդ սարքով ստուգելու, ճանապարհային ոստիկանը չի կարող տուգանել վարորդին. «Օրենքում նշված է, որ պետք է ապակիների մգեցվածության աստիճանը որոշվի սարքով»:
Մանրամասերն` այստեղ: