«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում Կենտրոնական բանկին տրամադրվելու է 40 մլն եվրոյին համարժեք դրամի չափով բյուջետային երաշխիք' 2012թ. նոյեմբերի 13-ին Վերականգնման վարկերի բանկի (KfW) և ՀՀ ԿԲ-ի միջև կնքված «Վերականգնող էներգիայի աջակցություն» ծրագրի շրջանակներում 40 մլն եվրոյին համարժեք դրամի չափով վարկի տրամադրման համար:

 

Փաստորեն, ՀՀ արտաքին պարտքը պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում հինգ մլրդ դոլարի հասցրած Տիգրան Սարգսյանը չի պատրաստվում կանգ առնել և, ըստ ամենայնի, որոշել է պաշտոնավարման վեցերորդ տարում այն հասցնել վեց մլրդ-ի:

 

Ինչ փույթ, չէ՞ որ այդ պարտքը չեն վճարելու ո՛չ նա, որ ունեցվածքը եվրոպական բանկերում ու օֆշորային գոտիներում է պահում, ո՛չ էլ նրա' օտարերկրյա քաղաքացի զավակները: Դա անելու են օրվա հացի գումարը հազիվ հայթայթող ՀՀ քաղաքացիները»: