«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հայկական մուֆլոնի որսի վերաբերյալ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում գտնվող նյութերը փոխանցվել են Վայոց Ձորի մարզի քննչական բաժին, որտեղ նյութեր են նախապատրաստվում և ըստ մեր տեղեկությունների, հնարավոր է, որ հենց այսօր դրանց հիման վրա քրեական գործ հարուցվի։

 

Ըստ մեր աղբյուրների, քրեական գործի շրջանակներում կհարցաքննվեն նաև ամերիկյան «Դը Հանթինգ Քանսորթիում» ընկերության ներկայացուցիչները։ Այս ընկերությունը, հիշեցնենք, ««Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական ձեռնարկության» գլխավոր գործընկերներից է, որն իր կայքում պրոպագանդելով ՀՀ Կարմիր գրքում գրանցված մուֆլոնի և բեզոարյան այծի որսը, զբոսաշրջիկներին հրավիրում է որսի։

 

Այս ամսվա սկզբին համացանցում տարածվել Էր Խոսրովի պետական արգելոցում նկարահանված մի տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես են օտարերկրացիները հայ ուղեկցորդների աջակցությամբ որսում Հայաստանի Կարմիր գրքում գրանցված հայկական մուֆլոն և վարազ։

 

Ըստ ՀՀ Բնապահպանության նախարարության մեզ ներկայացրած տվյալների, մուֆլոնի թվաքանակը Հայաստանում չի գերազանցում 250-300 առանձնյակը։ Պոպուլյացիայի հիմնական մասն ապրում Է Բարգուշատի և Զանգեզուրի լեռնաշղթաներում»։