Մեղրիի ճանապարհին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Lurer.com-ը մեկնաբանություն խնդրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից: Մեր հարցին' ինչպես եք գնահատում ԱԺ պատգամավորի հետ տեղի ունեցած խայտառակ միջադեպը' Շարմազանովը պատասխանեց.

 

«Ցավում եմ պատգամավորի հետ տեղի ունեցածի համար: Զարուհի Փոստանջյանը դիմել է իրավապահ մարմիններին: Հուսով եմ քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը»: