Սեպտեմբերի 26-ին, ժամը 10.42-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկակարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել Եղեգնաձոր քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները դպրոցի դասասենյակում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: