Slaq.am Այսօր մամուլում տարածված տեղեկատվության համաձայն՝ Արագածոտնի մարզպետարանում խոշոր յուրացումներ են կատարվել: Ըստ հրապարակումների, յուրացվել է մարզի դպրոցներին հատկացված գումարները, ինչը տևական բնույթ է կրում և մարզում կատարված չարաշահումներ արձանագրելվել էր նաև ֆինանսների նախարարությունը՝ անցած տարի իրականացրած ստուգումների արդյունքում:
Slaq.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանից, ով նախ չցանկացավ մեկնաբանություն տալ՝ ասելով, որ ինքը մեկնաբանություն տալու կարիք չունի, թող տա նա, ով տարածել է ինֆորմացիան։
«Հիմա, եթե որևէ մեկը գրի, որ մի գյուղում մարդ են սպանել, որը չի համապատասխանում իրականությանը, ես ինչ պետք է մեկնաբանեմ»,-ասաց մարզպետը և հավելեց. « ինֆորմացիան, որը իրենց « հավաստի աղբյուրներով» է չի համապատասխանում իրականությանը: Ես չեմ կարծում նաև, որ մեր մարզից ինչ-որ մեկը դիմել կամ բողոքել է։ Դե այդ լրագրողը թող կոնկրետ հրապարակի, մարդկանց մեղադրի, քրական գործ հարուցեն»,- ծիծաղելով ասում է Սարգիս Սահակյանը՝ վստահեցնելով, որ հերթական ապատեղեկատվությունն է տարածվել, կրկին շեշետելով. «եթե ունեն ինֆորմացիան, թող գրեն տարածեն»։