operativ.am Պետություն և պետականություն ունեցող ժողովրդի պարտականությունը պետք է լինի աջակցել, և մենք տեսնում ենք, թե ինչ «աջակցություն» է ցույց տալիս հայկական պետականությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նրա խոսքով' Նախախորհրդարանը գրեթե ավարտել է երկար սպասված՝ նոր որակի ապագա պետության հայեցակարգի մշակումը և շուտով Նախախորհրդարանը ժողովրդի քննարկմանը կներկայացնի այն:
Ալեք Ենիգոմշյանը, Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցածին անդրադառնալով նշեց, որ իրենք դատապարտում են Հայաստանի տարածքում ցանկացած այլ' ոչ հայկական ուժային կառույցի կողմից որոշումներ կայացնելու և Հայաստանի քաղաքացու նկատմամբ նման դիրքորոշումներ ցուցաբերելու քայլը:
Բանախոսը սիրիահայերի խնդրին անդրադառնալով նշեց, որ երկուսուկես տարի է' Սիրիայի հայ համայնքը բարձիթողի և անտեր վիճակում է: Մենք պարտավոր ենք ազգովի իրականացնել հայերենադարձություն: