Շերեմետևո օդանավակայանում հերքում են խոսակցություններն այն մասին, որ օդանավակայանում արդեն 6 տարի գտնվում է 20 միլիարդ եվրոյով ինքնաթիռը՝ 200 տոննա ընդհանուր կշռով, որը սպասում է մինչև ինչ-որ մեկը կվերցնի դրանք:
«Մենք այս տեղեկությունը չենք հաստատում: Մեզ մոտ փողեր չկան: Այսպիսի ինքնաթիռ չկա: Նույնիսկ տեսականորեն այդպիսի իրավիճակ բարդ է պատկերացնել. ինքնաթիռը հենց այնպես չի կարող կանգնել օդանավակայանում»,- հայտարարել է Շերեմետևո օդանավակայանի մամլո ծառայության ղեկավար Ռոման Գենիսը:
Ավելի վաղ «Московский комсомолец» թերթում հայտնվել էր «Կհանձնեմ միլիարդները ապահով ձեռքերի» հոդվածը: Հոդվածում պատմվում է այն մասին, որ մի քանի տարի առաջ Ֆրանկֆուրտից Ռուսաստան է ժամանել մի ինքնաթիռ, որում գտնվում են մեծ քանակությամբ փողեր, որը իբր թե համարվում է ոմն իրանցի Ֆարզինա Կորոորին Մոտլագայի նվիրատվությունը ուկրաինական բարեգործական հիմնադրամին: Սակայն այս տարիների ընթացքում ոչ բեռի տերը և ոչ էլ ինչ-որ մեկը չհայտնվեց:
Նաև հոդվածում ենթադրություններ են արվում, որ սա կարող է լինել 2006թ-ի վերջերին մահապատժի ենթարկված Սադամ Հուսեյնի կորած միլիարդները: