ԱՄՆ-ի Նյուարկ քաղաքում (Նյու Ջերսիի նահանգ) 50-ամյա Դեւիդ Ֆիլիպ Ռայանը խոստովանել Է, որ փորձել Է Միացյալ Նահանգներում վաճառել հրազենի խմբաքանակ, որը, ինչպես ենթադրվում Է, պատկանել Է Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի ընտանիքին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Նյու Ջերսիի դատախազության պաշտոնա կան ներկայացուցիչները:

 

Մաքսանենգ զինանոցի ընդհանուր արժեքը գնահատվում Է 250 – 350 հազար դոլար: Դրա մեջ, մասնավորապես, մտնում են ոսկե ագույցով կիսաավտոմատ ատրճանակ, որի վրա փորագրված են լատինական QS տառերը: Ենթադրվում Է, որ դրանք Իրաքի նախկին առաջնորդի որդու՝ Քուսեյ Սադամ Հուսեյնի անվան առաջին տառերն են, որն սպանվել Է 2003 թվականին ԱՄՆ-ի զորքերի գործողության ընթացքում:

 

Բացի դրանից, զենքի խմբաքանակում եղել Է եւս վեց միավոր հրազեն. երկու ռեւոլվեր, երկու կիսաավտոմատ ատրճանակ եւ երկու կոտորակի հրացան: Դրանցից որոշները նույնպես զարդարված են ոսկով եւ դրոշմված Q եւ S տառերով:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Ռայանին կարող Է սպառնալ մինչեւ հինգ տարի ժամկետով բանտարկություն եւ 250 հազար դոլարի չափով տուգանք: