«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում շատ է խոսվում պետական աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու հեռանկա­րի մասին: Ընդ որում, խոստացվում են էական հավելումներ: Թերթի թղթակիցը երեկ դիմել է Քաղծառայության խորհուրդ:

 

Վերջինիս նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը փոխանցել է, որ համակարգային ու համատարած կրճատումների մասին իրենց հայտնի չէ: «Մենք այդպիսի որևէ աոաջարկության, որևէ գրություն չենք ստացել»,- ասել է նա: Այդուհանդերձ, ըստ Աբրահամյանի, առանձին մարմիններում կան կրճատումներ:

 

Խոսքը վերաբերում է ՀՀ ֆինանսների նա­խարարությանը, որի աշխատակիցներից շուրշ 20-ը կրճատվել և գրանցվել են ռեզերվում: Դա 6 ամիս ժամկետով է, որի ընթացքում նախարարության արդեն նախկին աշխատակիցները նաև աշխատավարձ կստանան»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: