Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 30-ին կքննվի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայցն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի: Ս. Խաչատրյանը պահանջել է հերքել, ըստ իրեն, իր պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկությունները:
Գործով նախագահող դատավորը Անի Մխիթարյանն է: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դատարանում պատասխանողի շահերը կներկայացնի փաստաբան Մուշեղ Շուշանյանը: 168.am-ի հետ զրույցում Մուշեղ Շուշանյանն ասաց, որ իրենք ծանոթացել են հայցին, պատրաստվել են և օգոստոսի 30-ին ներակայանալու են դատական նիստին:
ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մանրամասներն` այստեղ: