Tert.am Սիրիայում ապստամբների շարքերում կռվող ծայրահեղական իսլամիստների մի խումբ հարձակում է գործել Ռաքքա քաղաքի Հայ կաթողիկե Նահատակաց եկեղեցու վրա։
Facebook-ի սիրիահայերի խմբերում տարածված տեղեկատվության համաձայն՝ ծայրահեղականները եկեղեցու գմբեթից իջեցրել են խաչն ու փոխարենն «Ալ-Կաիդայի» հետ կապ ունեցող խմբավորման սև դրոշը պարզել։
Համացանցում տարածվել է նաև տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են քաղաքի բնակիչները փորձում վերականգնել եկեղեցու տեղահանված խաչը (հայտնի չէ՝ խոսքը հայկական, թե մեկ այլ եկեղեցու մասին է-Tert.am):
Բնակիչները մուսուլմանների և քրիստոնյաների համակեցության մասին կոչեր են վանկարկում։
«Եկեղեցու սրբությունները պետք է վերադարձվեն, որովհետև Սիրիայի ժողովուրդը մեկն է»,-տեսանյութում ասում է եկեղեցու վնասման դեմ բողոքող երիտասարդներից մեկը։