shamshyan.com Այսօր Վրաստանում հիշատակում են Սուխումի անկման 20-րդ տարելիցը, որի կապակցությամբ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հարգանքի տուրք է մատուցել Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հուշահամալիրի մոտ:

 

Նա հայտարարել է, որ 1993 թվականի սեպտեմբերի 27-ը Վրաստանի ժողովրդի համար ողբերգական տարեթիվ է, և այն հիշեցնում է պատերազմի ողբերգական հետևանքների մասին, ավերածությունների և առանց տանիքի մնացած մարդկանց մասին: «Մեծ կորուստներ են կրել այդ պատերազմում ինչպես վրացիները, այնպես էլ աբխազները:

 

Եվ մեզ ոչ ոք չի վերադարձնի զոհվածներին: Մենք անում ենք և կանենք ամեն ինչ, որպեսզի նրանք վերադառնան իրենց հայրենի բնակավայրերը: Կառավարությունը պետք է օգնի օկուպացված տարածքներում ապրող վրացիներին և աբխազներին, ովքեր նրանց բաժին հասածը ոչ պակաս նվազ է, քանի որ նրանք նույնպես ապրում են անջատական կյանքով»,-ասել է Իվանիշվիլին:

 

Նա նշել է, որ եթե հնարավոր լինի վերականգնել միմյանց նկատմամբ վստահությունը, ապա այդ փաստի հետ հաշվի կնստի նաև Մոսկվան: