Թաթարստանում 8 ամսական երեխան խեղդվել է մանկասայլակում: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մայրը գնացել է դպրոցից բերելու մեծ տղային: Նա թողել է երեխային մանկական սայլակում' միայնակ տանը:
Վերադառնալով տուն՝ նկատել է, որ երեխան չի շնչում:
Ներկա պաին տարվում է հետաքննություն' հանգամանքները պարզելու նպատակով: Երեխայի 34-ամյա մոր նկատմամբ հարուցվել է քրեական գործ: