Galatv.am. Ամերիկյան Օֆելոն փոքրիկ քաղաքում ուրբաթ օրը մահացել է մի երեխա, որի ծնողը թողել է նրան փակ մեքենայում շոգ արևի տակ: Ինչպես հաղորդում են ոստիկանությունից՝ մահացած Նատան Հյուբերտը ընդամենը 23 ամսական էր:

Փոքրիկ տղան 33 աստիճան շոգի պայմաններում փակ մեքենայում մնացել էր մի քանի ժամ: Երբ ոստիկանությունը բացեց մեքենան, այնտեղ ջերմաստիճանը կազմում էր 57 աստիճան, իսկ երեխայի մարմնի ջերմաստիճանը՝ 40 աստիճան:

Երեխայի հորը՝ 32- ամյա Ուեն Հյուբերտին, ներկայացվել է մեղադրանք չկանխամտածված սպանության մեջ: Ոստիկանությունը նրան գտել էր իր սեփական տան հատակին՝ հարբած վիճակում: Ինչպես նաև նրան ներկայացվելու է մեղադրանք իր երեխային՝ 5- ամյա դստերը, վտանգավոր պայմաններում թողնելու մեջ, ով այս ամբողջ ժամանակ գտնվում էր տանը մենակ առանց ծնողների ուշադրության:

Հյուբերտին ազատելու գրավը գնահատվում է 250 հազար դոլար: Ըստ վիճակագրության՝ Նատան Հյուբերտը արդեն 14-րդ երեխան է, ով մահանում է այս ձևով՝ սկսած 2013թ-ից: 2008թ-ին նմանատիպ պայմաններում մահացավ Ռուսաստանից որդեգրած երկամյա Դիմա Յակովլեվը: Նրա որդեգիր հայրը երեխային թողել էր 9 ժամ փակ մեքենայում 32 աստիճան շոգի պայմաններում:

 

Հասմիկ Մանուկյան