Սեպտեմբերի 26-ին 88 տարեկան հասակում մահացել է Վրաստանի ամենածեր 7 «վաստակաշատ» «օրենքով գող» Գիորգի Չիկովանին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը` հղում կատարելով ռուսական Prime Crime գործակալությանը: Նա քրեական աշխարհում հայտնի էր «Գոգի Չի» մականվամբ:

 

Ծնվել է 1926 թվականի մայիսի 7-ին, Թբիլիսիում: Առաջին անգամ ազատազրկման է դատապարտվել 19 տարեկանում (15 տարվա ազատազրկում) հակասովետական ագիտացիայի համար: 2004 թվականին Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Գոգի Չիի տանը հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք և զինամթերք:

 

Խուզարկությանն անձամբ ներկա է եղել այդ ժամանակ երկրի ՆԳ նախարար Գեորգի Բարամիձեն, ով Գոգի Չիին անվանում էր վրացի «օրենքով գողերի շեֆ», ով համարվում էր նաև քրեական աշխարհի ամենահեղինակավոր դեմքերից մեկը: Տեղեկությունների համաձայն նա համարվել է ռուսական մաֆիայի իսկական «կնքահայրը», քանի որ կարողանում էր «հեղինակավոր կերպով» հաշտեցնել բոլորին:

 

Նա փորձել է հաշտեցնել նաև Օհանովներին և Դեդ Հասանին, սակայն դա եղել է միակ դեպքը, որտեղ Քեռի Գոգին չի կարողացել հաջողության հասնել: Նա ասում էր. «Իսկական գողը պետք է սոված լինի, ոչ թե բիզնես ղեկավարի»: