Սեպտեմբերի 24-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը հանդիպել է մայրաքաղաքում գործող տաքսի ծառայությունների տնօրեններին: Նպատակը' ծառայությունների վարորդներին հանցավոր երևույթներից ու գործողություններից զերծ պահելն էր:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Աշոտ Կարապետյանը հանդիպման ժամանակ ասել է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաման-հանձնարարականի համաձայն' առավել ուժեղացվելու է տաքսի ծառայությունների վարորդների վերասկողությունը:
Ա. Կարապետյանը ներկաներից պահանջել է առավել ուշադիր լինել ոչ միայն բուն աշխատանքի նկատմամբ, այլև մինչ աշխատանքի ընդունելը: Օրեցօր աճում է տաքսիստների մասնակցությամբ հանցագործությունների թիվը' թմրամիջոցների անօրինական շրջանառության, մարմնավաճառությանը նպաստելը և այլն: