ankyun3.am-ի փոխանցմամբ' մի քանի օր է՝ Ախթալա քաղաքի 8 մթերային խանութներից 6-ը փակ են։ Աշխատող երկու խանութներում էլ ապառիկով ոչինչ չեն տալիս:
Խանութի աշխատակիցները պնդում են, որ շատ պարտքեր կան կուտակված: «Փող չկա, ժողովուրդն էլ փող չունի, փակել են խանութները»,- ասում են ախթալացիները: Ախթալայի Լեռնահանքային կոմբինատի աշխատողները տևական ժամանակ է, ինչ աշխատավարձ չեն ստանում, այդ պատճառով հսկայական պարտքեր են կուտակել բոլոր խանութներում։
Կոմբինատի աշխատակիցները սպառնում են գործադուլ անել, եթե աշխատավարձերը չստանան:
Մանրամասները' տեսանյութում: