Սեպտեմբերի 30-ին' ժամը 02.02-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Զ. Անդրանիկի փողոցում' «Բիբլոսբանկի» մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Ջուլի» տաքսի ծառայությանը պատկանող «ԿԻԱՌԻՈ» մակնիշի 14ԼU791 պ/հ ավտոմեքենան(վարորդ ՝ Հ. Լ., ծնվ. 1954թ.) երթևեկելի հատվածից դուրս է եկել, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և բռնկվել:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.15-ին, մարվել՝ 02.19-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ ամբողջությամբ: