shamshyan.com Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդել են, որ Ֆրանիսայի կողմից Սիրիայի վրա նախատեսված ռազմական միջամտությունը կանխվեց վերջին վայրկյանին, մինչդեռ ֆրանսիական կործանիչները պատրաստվում էին սեպտեմբերի 1-ին ռմբակոծել Սիրիան:

 

Փաստերի համաձայն, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հավանություն էր տվել, որպեսզի 4-րդ սերնդի Rafael կործանիչները օգոստոսի 31-ի գիշերը 3:00-ին սկսեն ռմբակոծությունը: Նախատեսված էր ռմբակոծել հրթիռային մարտկոցների ու քիմիական զենքի արսենալի համար պատասխանատու զինված ուժերի վարչության վրա:

 

Nouvelle Observatory պարբերականը նշել է, որ ԱՄՆ նախագահին հազիվ է հաջողվել հետ կանգնեցնել Օլանդին այս քայլից ու սպասել այնքան ժամանակ, մինչև այն հավանության չարժանանա կոնգրեսի կողմից: Օբամայի այս որոշումը Ֆրանսիայում դիտվել էր որպես ֆրանսիացիներին հասցված դիվանագիտական վիրավորանք: