aravot.am 77 տարեկան հասակում մահացել է բանաստեղծ Սերո Անտոնյանը: Նա ծնվել է Նոյեմբերյանի շրջանի Դոստլու (այժմ՝ Բարեկամավան) գյուղում, բնակվում էր Վանաձոր քաղաքում:

 

Ս. Անտոնյանը մի շարք ժողովածուների հեղինակ էր, նրա ստեղծագործությունները համակված են ծննդավայրի, հայրենի բնության հանդեպ ջերմ սիրով:

 

Սերո Անտոնյանի հուղարկավորությունը կկայանա հոկտեմբերի 1-ին, Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն գյուղում: