Օրերս Թուրքիայում Տարիալ Օնիանիի և Մերաբ Ջանգվելաձեի կողմնակից վրացի «օրենքով գողերի» կողմից թագադրվել է Իվանովոյի բնակիչ, 31-ամյա Գլեբ Աշումովը։ Ըստ վրացիների ՝ այս քայլը անհրաժեշտ էր՝ Իվանովոյի միակ և անփոփոխ «օրենքով գող» Ռուբեն Քոսյանին հակակշիռ ստեղծելու համար։ Նախկինում սպանության համար դատապարտված Աշումովը Քիշնևի նախկին «նայող», 3 տարի առաջ սպանված Նազար Զախարովի բարեկամն է։ Գլեբն առայժմ չի շտապում հայրենիք վերադառնալ՝ վախենալով Ռուբենի կողմից հաշվեհարդարից, որը չի պատրաստվում հանդուրժել սեփական տարածքում մրցակցության դրսևորումները։ Ինչպես հիշեցնում է «Прайм Крайм»-ը, վրացիները էքսպանսիայի նման մի փորձ կատարեցին 2000-ականների սկզբներին։ Սակայն ոչինչ չստացվեց. ամեն ինչ ավարտվեց «օրենքով գողեր» Լերիկա Փիրցխելիանիի և Դաթո Ջափարիձեի գնդակահարությամբ։ Դրանից հետո Իվանովոյում ոչ ոք չէր համարձակվում «նեղել» Ռուբեն Քոսյանին։ Ինքը՝ Քոսյանը, որոշ իմաստով առանձնանում է իր թիկակիցներից։ Նրա անունը չի հայտնվում քրեական զեկույցներում, նա չի նկատվել գողական որևէ հակամարտության մեջ։ Ռ. Քոսյանը «օրենքով գող» է ճանաչվել 1997 թվականին, և այդ ժամանակվանից ի վեր ոչ մի անգամ քրեական պատասխանատվության չի ենթարկվել։ Ռուբենը համարվում է Իվոնովյան երկրամասի լիիրավ տերը։ Այս երկրամասը բավականին «փակ է». այն ամենը, ինչ տեղի է ունենում Իվանովոյում, երբեք դուրս չի գալիս դրա սահմաններից։ Իսկ Գլեբի թագադրման մասին լուրերն արդեն հասել են Իվանովո։ Եվ, ինչպես գրում է «Прайм Крайм»-ը, ամենայն հավանակությամբ Գլեբի գողական կարիերան կարճ կտևի, եթե նա համարձակվի վերադառնալ Իվանովո։ Լուսանկարում՝ Ռուբեն Քոսյանը