Օրերս Թուրքիայում վրացի «օրենքով գող» Տարիել Օնիանիի ու Մեհրաբ Ջանգվելաձեն Իվոնովոյի շրջանում թագադրել են 31-ամյա Գլեբ Ջապարիձեին, ով հայտնի է Գլեբլյա մականունով: Այս որոշումն ընդունվել է վրացիների նախաձեռնությամբ' Իվանովսկի շրջանում հայ «օրենքով գող» Ռուբեն Քոսյանի դիրքերը թուլացնելու համար: Ավելի վաղ սպանության համար դատապարտված Գլեբ Աշումովը Կինեշմայի նախկին «նայող» Նազար Զախարովի ազգակիցն է: Նշենք, որ երեք տարի առաջ Զախարովը սպանվել էր Վլադիմիրում:

 

Ներկա պահին Գլեբը չի շտապում վերադառնալ հայրենիք՝ խուսափելով Ռուբենի հաշվեհարդարից, ով երբեք չի հանդուրժում իր մրցակիցներին: Հիշեցնենք, որ 2000թ-ի սկզբին վրացիները փորձեցին ներխուժել Իվանովսկ, ինչն ավարտվեց «օրենքով գողեր» Լերիկա Պիրցխելիանիի ու Դաթո Ջապարիձեի սպանություններով: Դրանից հետո, Իվանովսկում ոչ ոք չի համարձակվել «նեղել» Ռուբենին: Ռուբեն Քոսյանը համարվում է Իվանովսկի լիարժեք «տերն ու տիրականը»:

 

Նրա անունը չի բարձրաձայնվում գողական հաշվեհարդարներում: 1997թ-ին «օրենքով գող» «թագադրվելուց» հետո, նա երբեք քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Իվանովսկի շրջանում տեղի ունեցած դեպքերը հազվադեպ են դուրս գալիս շրջանից: Զարմանալի չէ, որ Գլեբի «գողական կարիերան» շատ կարճ տևի, եթե նա այդքան համաձակություն ունենա ու այցելի շրջան: 

 

shamshyan.com