Արտյոմ Առաքելյանը, նույն ինքը Արտյոմ Լիպեցկինը զրկվել է «օրենքով գողի» տիտղոսից: Դա տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին' Մոսկվայի СИЗО-2-ում:

 

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ' նշված մեկուսարանում գտնվող օրենքով գողերի' Սերգեյ Ասատրյանի եւ Լեւան Պերաձեի հետ առաջին իսկ առերես հանդիպման ժամանակ Արտյմ Լիպեցկինը դժվարացել է պատասխանել նշված միջավայրում ընդունված ամենապարզ հարցերին, օրինակ' «օրենքով գողերից» ով է իրեն մոտեցել որպես «գողի» եւ ով նրան գիտի որպես «օրենքով գող»: Նշվում է, որ հիմնական վերբալ ճնշումը գործադրել է Ասատրյանը, բայց արդյունքում նա դաժանաբար ծեծվել է նրանծ երկուսի կողմից:

 

Արտյոմ Լեպիցկին կնքվել էր Դեդ Հասանի կողմից եւ համարվում էր նրա կադրային քաղաքականության վառ օրինակը: