ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը կոնգրեսում քաղաքական ուժերի ղեկավարների հետ անարդյունք է անցել. լրագրողներին հայտնել է հանրապետական Ջոն Բեյները, մեջբերում է Reuters-ը:

 

Նրա խոսքերով' իրենք քաղաքակիրթ զրույց են ունեցել, սակայն Օբաման հրաժարվել է բանակցել պետական պարտքի լիմիտի բարձրացման շուրջ: Դեմոկրատական ուժերի առաջնորդ Հարրի Ռիդը նշել է, որ տարաձայնությունների առանցքային պահն առողջապահության ոլորտում բարեփոխումների անկացումն է (Obamacare):

 

«Մենք լուրջ տարաձայնություններ ունենք Obamacare-ի հարցում»,-ասել է Ռիդը:

 

Օբաման կոնգրեսի հանրապետականներից պահանջում է պետական ապարատի ծախսերի հաստատումը չկապել առողջապահության ռեֆորմի վերանայման հետ, ինչի հետ կոնգրեսականները համաձայն չեն:

 

Բյուջեի հարցում փոխզիջումների բացակայության հետևանքով' հոկտեմբերի 1-ից ԱՄՆ-ի դաշնային պետական հաստատությունների մի մասը չի գործում: