ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և հանրապետական կոնգրեսականների հետ բյուջեի խնդրի շուրջ կայացած հանդիպումը որևէ արդյունք չի տվել. տեղեկացնում է Սպիտակ տունը:
«Հետագա քայլերի շուրջ հնարավոր լուծումների քննարկումները որևէ բանի չեն հանգեցրել: Նախագահը բանակցող կողմերի մեջ առաջընթաց գրանցելու հույս է հայտնում»,-ասված է հայտարարության մեջ:
Հանրապետականների կողմից վերահսկվող պալատը հրաժարվել է վստահության քվե հայտնել բյուջեին նրանում առկա առողջապահական ռեֆորմի պատճառով, որը Օբամայի կարևորագույն նախաձեռնություններից մեկն էր: Այդ պատճառով հոկտեմբերի 1-ից ԱՄՆ-ի պետական հաստատությունների ֆինանսավորումը դադարեցվել է: Կոնգրեսը նաև հրաժարվել է բարձարցնել պետական պարտքի շեմը, որն այս պահին կազմում է 16.7 տրլն դոլար: Եթե այն չբարձրացվի մինչև հոկտեմբերի 17-ը, ԱՄՆ-ին դեֆոլտ է սպառնում: