Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում նախապես հայտարարված Էրդողան-Օբամա հանդիպումը չի կայանա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական T24 լրատվամիջոցը տեղեկացնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը անորոշ ժամանակով հետաձգվել է:

 

Լրատվամիջոցը գրում է, որ մատնանշված չէ, թե ինչու է հանդիպումը հետաձգվել: Այդուհանդերձ, լրատվամիջոցը հիշեցնում է հուլիսին Էրդողանի արած հայտարարությունը, որում ասվում էր. «Ինչ ափսոս, որ Օբամայի հետ չենք հանդիպում»: Նման հայտարարությունը թույլ էր տվել ենթադրել, որ երկու առաջնորդների միջև հարաբերութունները լավ վիճակում չեն:

 

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտարարել էին, որ Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունենալու Էրդողան-Օբամա հանդիպումը: Որպես հանդիպման հստակ ժամանակացույց էր նախանշված սեպտեմբերի 5-ը ժամը 15:15-ը: