Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է հանդիպեն մինչև G20-ի գագաթնաժողովը, որը տեղի կունենա սեպտեմբերի սկզբին Չինաստանում, սակայն հստակ ժամկետներ և անցկացման վայր դեռևս սահմանված չեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

 

«Իսկապես, մենք չենք բացառում, որ պետությունների ղեկավարները որոշում կընդունեն հանդիպման մասին դեռևս մինչև Չինաստանում կայանալիք G20-ի գագաթնաժողովը։ Թե որտեղ այն տեղի կունենա՝ ես ասել չեմ կարող, սակայն նման տարբերակը չեմ բացառում»,- ասել է նա լրագրողներին։

 

Խնդրանքին՝ հստակեցնելու, թե արդյոք խոսքը օգոստոսին Սոչիի հանդիպման մասի՞ն է, Պեսկովը բացասաբար է պատասխանել՝ ասելով, որ այսօր Սոչիում արտգործնախարարների մակարդակով բանակցություններ են սկսվում, այդ իսկ պատճառով համբերել է պետք։