Թուրքական Անթալիա քաղաքում տեղի ունեցող G-20 գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Anadolu» գործակալությունը:

 

Մոտ մեկ ժամ տևած հանդիպումը փակ է եղել լրագրողների համար: Թուրքական կողմից հանդիպմանը ներկա են եղել արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալի Ռըզա Ալաբոյունը և Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը: Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

 

Քննարկված հարցերից հայտնի է միայն, որ կողմերը համաձայնության են եկել դեկտեմբերի 15-ին Ռուսաստանում անցկացնել թուրք-ռուսական բարձրագույն համագործակցության խորհրդի նիստ: