Տեղացած առատ ձյան պատճառով «Արարատ» - «ԲՄԱ-Էներգիա» ստուգողական հանդիպումը հետաձգվեց: Ամենայն հավանականությամբ, խաղը կկայանա վաղը՝ հունվարի 27-ին: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Սոչիի ուսումնամարզական հավաքի շրջանակում պլանավորված հանդիպումը պետք է տեղի ունենար հունվարի 26-ին: