Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ՄԻացյալ Թագավորության ԱԳՆ-ում խորհրդակցությունների համար հանդիպել է Եվրոպայի հարցերով պետնախարար Դեւիդ Լիդինգթոնի հետ' քննարկելով ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: «Շատ դրական քննարկում ունեցանք դեսպան Ուորլիքի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղության գործընթացի վերաբերյալ»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Լիդինգթոնը:
ՄԹ արտաքին գերատեսչության կողմից այդ մասին արված հաղորդագրության մեջ ասվում է, որ Ուորլիքը մասնակցել է նաեւ տարածաշրջանի գծով փորձագետների հետ, որոնց թվում եղել են կառավարական եւ ոչ կառավարական հատվածի, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, կազմակերպված կլոր սեղանին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին իրադարձությունները Ուորլիքը քննարկել է նաեւ բրիտանական ԱԳՆ-ի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրինությունների ղեկավար Մայքլ Թեթհեմի հետ: