Կառավաության շենքի դիմաց ամեն հինգշաբթի բողոքի ակցիա անող ծնողները, որոնց որդիները զոհվել են ծառայության ժամանակ, այսօր էլ եկել էին իրենց պահանջը ներկայացնելու կառավարության անդամներին:

 

Նրանցից մեկը՝ Իրինա Ղազարյանը, ում որդին՝ Արթուր Ղազարյանը մահացել էր 2010 թվականին, պահանջում է, որ բանակում որդուն սպանողները պատժվեն: «2010թ. դեկտեմբերի 17-ին երեխայիս բերին ուղղաթիռով ու ասին, թե կենդանի է, մինչդեռ տղայիս ոտքերը, բերանը կապած էր, եղունգները'կապտած: Երեխուս բերանը սոսնձված էր»,- պատմեց տկն Իրինան:

 

Ըստ նրա՝ հրամանատարը եկել ու ասել է, որ չասեն, թե Հադրութում է մահացել, այլ՝ հոսպիտալում: Մայրը համոզված է, որ դիրքերում' խրամատում, հրամանատար Մարտինը հետևից խփել է տղայի գլխին, իսկ քրեական գործը հարուցել են այն հոդվածով, թե գլխում ուռուցք է ունեցել:

 

Իրինա Ղազարյանը պատմում է, որ որդու գործը կարճել են. «Ես համարյա բոլորին դիմել են: Ոնց եմ Ձեզ հետ խոսում, այ էդպես նախագահի հետ եմ խոսել: Բայց ոչ մի արդյունք: Ես հիմա պահանջում եմ, որ տղայիս սպանողները պատժվեն»: