Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր Ազգային ժողովում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե «Ժառանգությունը» պատրաստվում է դատապարտել ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի արարքը, ասաց, որ և խմբակցությունն ու վարչությունը դեռևս չեն անդրադարձել այդ հարցին:
«Չգիտեմ կանդրադառնան, թե' ոչ, բայց կարծում եմ անդրադարձ կլինի վարչության կողմից, և գնահատականին տեղյակ կլինեք: Ես կարծում եմ, որ քաղաքական ամբիոնը լիարժեքորեն պետք է օգտագործվի քաղաքական հարցադրումների համար, և առաջնահերթություններն անպայման պետք է հաշվի առնել, տվյալ դեպքում' պետության առաջնահերությունները,-ասաց Հակոբյանը: