ԱԺ ճեպազրույցների ընթացքում այսօր «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է ՀՅԴ-ն դատապարտի Զարուհի Փոստանջյանի արարքը։

«Չէ, չեմ կարծում, որ այն հարցն է, և այն անձն է, որ կուսակցությունը հանդես գա այդ դատապարտումով: Մենք մեր տեսակետները հայտնել ենք, բան չի փոխվել, մենք բոլորս տիկին Փոստանջյանին ճանաչում ենք, ինքը, բնականաբար, թուրք չէ, հայ կին է, չորս երեխաների մայր է, յուրահատուկ կին է: Ուղղակի ճիշտ չէր այդ տեղում նման հայտարարություն անել, մենք մեզ նման բան թույլ չէինք տա, բայց իր իրավունքն է: Երբ 90-կաներին մեր տղաները բանտերում էին, և միջազգային կազամակերպությունները գալիս են վիճակից օգտվելով, հարցնում վիճակից, մենք ասում էինք, որ մեր խնդիրներն են, մեր հարցերը մենք պետք է լուծենք, չպետք է այնպիսի գործողություներ անել, որ վտանգի մեր երկիրը»,-ասաց նա։

Ըստ Աղվան Վարդանյանի՝ դա այստեղ «Ժառանգության» խմբակցության անելիքն է, և հետաքրքիր է լսել խմբակցության տեսակետը և հասկանալ Զարուհի Փոստանջյանի հարցը խմբակցության տեսակե՞տն էր, թե ոչ։