Անշրջելի իրողություն է, Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, մնում է ժողովրդի ցանկությունը: Ժողովրդի վստահությունը վայելող այլ գործիչներ էլ ենք տեսել՝ նաև տխուր վերջաբանով:

Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Անձամբ ես բարձր եմ գնահատում Նիկոլի անձնազոհությունը, ես հավատում եմ նրա ձգտումների ազնվությանը: Բայց ես երբեք անձերով չեմ առաջնորդվել, կուռքեր չեմ ընդունում, վտանգի կանխազգացում ունեմ, չեմ կարող վստահ լինել, որ սա ավելի մեծ խաղի բարդ ու բազմաշերտ սցենարների համակցություն չէ»,- նշեց Վարդանյանը, հավելելով, որ ինքը չի կարող Փաշինյանին կողմ քվեարկել:
 

«Ես չեմ կարող անձնական պատասխանատվություն ստանձնել ու կողմ քվեարկել պարոն Փաշինյանի օգտին: Անկեղծ ասած, սա ընտրություն էլ չէ, ինձ երկու տարբերակ են թողել, քվեարկել կա՛մ Նիկոլին, կա՛մ Փաշինյանին: Ես չեմ քվեարկելու: Ես ՀՅԴ-ական եմ, որի խմբակցությունը կողմ քվեարկելու որոշում ունի: Եթե իմ կուսակցությունը պահանջի՝ պատրաստ եմ վայր դնել մանդատս»,- ասաց Աղվան Վարդանյանը: