Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դեռևս անհայտ պայմաններում Դավիթաշեն վարչական շրջանում՝ եկեղեցուն հարակից տարածքում, գետնի տակից սկսել է ջուր դուրս ժայթքել: Հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնում են, որ այդ մասում անցնում է խմելու ջրի բարձր ճնշման մագիստրալը և հավանաբար այն վնասվել է, ինչի հետևանքով էլ ուժեղ ջրի արտահոսք է սկսվել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ դեռևս պատկան մարմիններից ոչ մի ներկայացուցիչ չկա, որպեսզի պարզի վթարի մանրամասները և կարողանա կարճ ժամանակում վերացնել այն: