Այս պահին Զվարթնոց օդանավակայնում հավաքվել են ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի համակիրները։ Նրանք մեր եռագույնով, ծաղիկներով և փուչիկներով սպասում են, թե երբ վայրէջք կկատարի այն օդանավը, որում գտնվում է պատգամավորը։
Նրա համակիրներից Սուսաննա Սարկիսովան ասաց, որ Զարուհի Փոստանջյանը մեր երկիրը խայտառակ չի արել, նա պարզապես ասել է այն, ինչ որ շատերը վախենում են ասել.«Մեր երկիրը խայտառակ է արել Սերժ Սարգսյանը, ԱԺ-ը և իրենց ընտրությունները՝ վաղուց»։