Այսօր' հոկտեմբերի 7-ին, Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, շարունակվեց Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների գործով դատավարությունը:

 

Տիգրան Առաքելյանը միջնորդություն ներկայացրեց' նորից հարցաքննել գործով տուժող ոստիկաններից Շահեն Հարությունյանին: Միջնորդությունը դատարանի կողմից բավարարվեց: Այնուհետև Տիգրան Առաքելյանը և պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդություն ներկայացրին անցկացնել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու, թե արդյոք ոստիկան Տիգրան Ավետիսյանը ստացել է քթի բազմաբեկոր կոտրվածք:

 

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը մերժեց Տիգրան Առաքելյանի միջնորդությունը՝ անցկացնել կրկնակի դատաբժկական փորձաքննություն:

 

Կարծիք կար, որ Տիգրան Առաքելյանը հենց այսօր կարող է ազատ արձակվել հենց դատարանի դահլիճից, քանի որ Սերժ Սարգսյանի կողմից հայտարարված համաներումը նրա նկատմամբ ևս տարածվում է, սակայն դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 9-ը: