Սարսափելի ավտովթար է տեղի ունեցել IndyCar ավտոմրցավազքի ժամանակ, որը տեղի էր ունենում Տեխաս նահանգի Հյուստոն նահանգում: Դարիո Ֆրանկիտին կորցրել է իր մեքենայի ղեկավարումը և բախվել է հանդիսատեսների տրիբունային: Միջադեպի արդյունքում տուժել է 13 մարդ:

Աղետը տեղի է ունեցել մրցույթի վերջին շրջանի ժամանակ: Վթարի հետևանքով կոտրվել էին Ֆրանկիտտիի մի քանի ողեր և վնասվել էր ոտքի կոճը: Մարզիկը տեղափոխվել է հիվանդանոց: Հոսպիտալացվել են նաև 2 հանդիսատեսներ, իսկ մնացածին օգնություն է տրամադրվել հենց տեղում: