Ճանապարհային ոստիկանության նախկին պետը ազատ արձակվեց Հայաստանի անկախության 22-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներմամբ:

 

«Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից այսօր ազատ արձակվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը:

 

Ճանապարհային ոստիկանության նախկին պետը ազատ արձակվեց Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով հայտարարված համաներմամբ:

 

Մարգար Օհանյանը անազատության մեջ էր գտնվում 2011 թվականի օգոստոսից, նա 6 տարվա ազատազրկման էր դատապարտված առանձնապես խոշոր չափի բենզին յուրացնելու համար։

 

Մանրամասները՝ այսօր ավելի ուշ:

 

 

 

azatutyun.am